երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ

Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, թեթև քաշային Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ։ Top Box պրոմոութերական ընկերության պաշտոնական կայքը հայտնում է, որ մենամարտը կայանալու է հուլիսի 7-ին Նյու Ջերսիում:

33-ամյա Արտյոմ Հարությունյանը ծնվել է Երևանում։ Հայ բռնցքամարտիկը 2016 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 13 մենամարտ, տարել 12 հաղթանակ (7-ը` նոկաուտով), կրել 1 պարտություն։ Հարությունյանը միակ պարտությունը կրել է նախորդ տարի հուլիսին ամերիկացի Ֆրենկ Մարտինից։

Շաքուր Սթիվենսոնը թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնն է և առաջին անգամ մենամարտելու է տիտղոսը պաշտպանելու համար։ 26-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 21 մենամարտերում էլ հաղթել է։ Նա նաև կիսաթեթև քաշային կարգում WBO և WBC վարկածով աշխարհի չեմպիոն է։

  • Կիսվել: