շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Լոնդոնյան ակումբը հայ կիսապաշտպանին հաճելի օր է մաղթել ֆեյսբուքյան գրառմամբ: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:

Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Ռոմա» ակումբում:

  • Կիսվել: