«Արարատն» ուժեղ էր «Վեստ Արմենիայից» (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում «Արարատն» ընդունեց «Վեստ Արմենիային» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը 11-մետրանոցից խփեց նիգերիացի հարձակվող Իբեհ Ռանսոմը։
«Արարատը» 24 միավորով 6-րդն է, «Վեստ Արմենիան» նախավերջինն է՝ 17 միավոր։
Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր
«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 1:0
Իբեհ Ռանսոմ, 59, 11մ