հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել ԵԱ որակավորման փուլի արգելքը

Անաստասիա Գալուստյանը չի հաղթահարել ԵԱ որակավորման փուլի արգելքը

Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Կանանց մենասահքի մասնակիցների թվում էր նաև Հայաստանի պատվիրակ Անաստասիա Գալուստյանը։ Նրան, ավաղ, չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ կարճ ծրագրի կատարման համար Անաստասիան վաստակել է 50, 08 միավոր և զբաղեցրել 27-րդ հորիզոնականը՝ զրկվելով 24 ուժեղագույնների հետ, եզրափակիչում, պայքարը շարունակելու իրավունքից։

  • Կիսվել: