երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադելիա Պետրոսյանը գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում հաղթող է ճանաչվել

Ադելիա Պետրոսյանը գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում հաղթող է ճանաչվել

Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ուֆայում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Ազատ ծրագրի համար 16-ամյա չմշկորդուհին ստացել է 150,36 միավոր՝ ընդհանուր հավաքելով 234,74 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Ֆրոլովան (210,88), իսկ երրորդը՝ Ելիզավետա Կուլիկովան (199,21):
Մարզիչ Էթերի Տուտբերիձեի սան Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022), Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող (2023)։
Ուֆայում առաջնությունը կավարտվի այսօր պարային դուետների ազատ պարով։

  • Կիսվել: