երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին,. ժամը 23.30-ին, ՌԴ-ից վերադարձել և Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա Սարգիս Հ.-ն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նա 2018 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

  • Կիսվել: