կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զինվորական կարգով հողին հանձնվեց Սամվել Դևելյանի աճյունը

Զինվորական կարգով հողին հանձնվեց Սամվել Դևելյանի աճյունը

Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։ հուղարկավորությանը մասնակցել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ ղեկավար կազմը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կրակի դեմ մինչև վերջ կռիվ տված Սամվել Դևելյանի աճյունը զինվորական կարգով է հանձնվել հողին:

«Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի անունը հավերժ գրվեց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված մյուս հայորդիների անունների կողքին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սամվել Դևելյանը զոհվել էր Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքում ստացած այրվածքներից:

  • Կիսվել: