«Ժողովուրդ»․ ՀՊՏՀ-ը ֆինանսական առումով ավելի ինքնավար կգործի
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի:
Տեղեկացնենք, որ Հայաստանում մի շարք բուհեր անցել են հիմնադրամի անցման ձևաչափը: Տնտեսագիտական համալսարանը հիմնադրամի վերածվելուց հետո կկարողանա ավելի ազատ և ինքնավար գործել ֆինանսական առումով:
Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ համալսարանի՝ որպես ՊՈԱԿ-ի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի ներդրում պահանջող բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում: Ավելին՝ համալսարանի կարգավիճակը հնարավորություն չի ընձեռում սահմանված կարգով ներգրավելու արտաքին ներդրողների: Իսկ հիմնադրամի վերակազմակերպվելու միջոցով կլուծվի ֆինանսավորման խնդիրը: Բացի այս, ներկայիս վիճակում համալսարանը հնարավորություն չունի ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ առանց կառավարության համապատասխան որոշման ընդունման»,-գրում է թերթը:
մանրամասները կարդացեքթերթի այսօրվա համարում։