հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ Գրիպի դեմ պատվաստումները հնարավոր է սկսվեն նոյեմբերի 12-ից

«Ժողովուրդ»․ Գրիպի դեմ պատվաստումները հնարավոր է սկսվեն նոյեմբերի 12-ից

«ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է անցկացրել Առողջապահության նախարարությունում և բացահայտել, որ հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այսօր էլ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր դեռ չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր ստանալ հոկտեմբերի վերջին: Երևանի թիվ 20 պոլիկլինիկայից մեզ փոխանցեցին, որ հնարավոր է` նոյեմբերի 12-ից հետո սկսեն գրիպի դեմ պատվաստումները:

Այս իրավիճակում ուշագրավն այն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մշտապես հայտարարում է. «Պատվաստումն անվտանգ է, կարևոր և միտված է պաշտպանելու հիվանդությունից…»:

Բայց այսօր մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով և դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի»,-գրում է թերթը:

Մանարամասները կարդացեք թերթի այսօրվ համարում։

  • Կիսվել: