երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժամանակ»․ Փոքր գյուղերի դպրոցները փակման վտանգի տակ են

«Ժամանակ»․ Փոքր գյուղերի դպրոցները փակման վտանգի տակ են

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հարյուրավոր դպրոցներ կանգնած են փակման վտանգի առաջ:

Խնդիրն այն է, որ կառավարությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը, բայց դպրոցների ֆինանսավորումը չի ավելացվել, և ստացվում է, որ աշակերտների փոքր թիվ ունեցող դպրոցների ստացած գումարը չի բավարարում աշխատավարձերի վճարմանը:

Խոսքը հիմնականում փոքր բնակչությամբ գյուղերի մասին է: Այդ գյուղերի դպրոցի տնօրենները և համայնքապետերը գնում են մարզպետարաններ, բացատրում իրավիճակը, իսկ պատասխանը մեկն է. «Եթե գումարը չի բավարարում, թող փակվի, աշակերտներն էլ կգնան հարևան գյուղի դպրոց»: Գյուղապետերն ասում են, որ առանց դպրոցի՝ գյուղն էլ կվերանա, սրա պատասխանը ավելի պարզ է. «Ոչնչով չենք կարող օգնել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: