շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զարեհ Սինանյանը փորձում է Լոս Անջելեսից մասնագետներ ներգրավել Երևանի երթևեկության խնդիրը լուծելու համար

Զարեհ Սինանյանը փորձում է Լոս Անջելեսից մասնագետներ ներգրավել Երևանի երթևեկության խնդիրը լուծելու համար

Հայաստանում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը փորձում է մասնագետներ ներգրավել Երևանում երթևեկության խնդիրը լուծելու համար, այսօր Ազգային ժողովում բյուջե 2020-ի քննարկման ժամանակ հայտարարեց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ Սփյուռքում ինքն աշխատանք է տանում նաև անհատական մակարդակով: Մասնավորապես աշխատում են մասնագետների թիմի հետ, որոնք Երևանում կարող են նպաստել երթևեկության խնդիրների լուծմանը կամ թեթևացմանը:

«Անհատների հետ աշխատանքը, մարդկանց համոզելու, բերելու ուղղությամբ աշխատանքներն արդեն տեղի են ունենում: Երևանին անհրաժեշտ են երթևեկության լուրջ ինժեներներ, և ես այսօր Լոս Անջելեսում աշխատում եմ մի ամբողջ թիմի հետ: Նպատակն է, որ մյուս տարվա սկզբին այդ թիմին գոնե 1-2 ամսով բերենք, և Երևանում երթևեկության «քաոսն» ինչ-որ ձևով լուծենք»,-ասաց Սինանյանը:

Հանձնակատարի գրասենյակը անհատական մակարդակով աշխատում է նաև սփյուռքի` մի անվանի գիտնականի Հայաստան բերելու ուղղությամբ:

  • Կիսվել: