ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթար Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում

Վթար Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 12-ին, ժամը 01:14-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Toyota» և «Mercedes-Benz W210» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes W210» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նարեկ Գ.-ն (ծնված 1999 թ.) և շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Նորայր Վ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել՝ 01:38-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները Դավիթ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz W210» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Դավիթ Գ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

  • Կիսվել: