ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթար Արշակունյաց պողոտայում․ կան տուժածներ

Վթար Արշակունյաց պողոտայում․ կան տուժածներ

Փետրվարի 23-ին, ժամը 23:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 270 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես InfoPort.am-ին տեեկացնում են ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X6»  (վարորդ՝ Արկադի Վ.) և «Mercedes C» (վարորդ՝ Ալբերտ Ե.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

«Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Սյուզաննա (2005 թ.) և Դիաննա (2010 թ.) Վ.-ները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մարինե Գ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

  • Կիսվել: