երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը Ս. Ծննդյան առթիվ շնորհավորել է իր երկրի հայերին

Վրաստանի վարչապետը Ս. Ծննդյան առթիվ շնորհավորել է իր երկրի հայերին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: աչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին: Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրը մաղթում եմ ամենայն բարիք»:

  • Կիսվել: