երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վիրավորումից մահացած զինծառայողն այսօր կդառնար 21 տարեկան

Վիրավորումից մահացած զինծառայողն այսօր կդառնար 21 տարեկան

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին Primenews-ին հայտնել է Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրանք զբաղվում են անասնապահությամբ: Տղայի ծնողներն ամուսնալուծված էին: Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Հոր կողմից մի եղբայր ունի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր»,- ասաց Օհանյանը:

Գյուղապետի խոսքով՝ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին:

 

  • Կիսվել: