շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր

Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 48-ամյա Հարություն Տ.-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի գետափնյա փողոցում՝ «Սուրբ Փոկաս»-ի հարակից տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: