երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառեր են․ Էրիկ Գրիգորյան

Վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառեր են․ Էրիկ Գրիգորյան

Վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառեր են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Հարցին՝ արդյո՞ք տոնածառերի վաճառքի վերահսկողություն իրականացվում է, նախարարը նշեց որ տոնածառ հատելու թույլտվություն չի տրվել որևէ մեկին, միայն Գյումրու քաղաքապետարանն է դիմել, որ սանիտարական հատման ենթակա ճյուղերից հատեն, Գյումրու տոնածառը ձևավորեն:

«Այլ առանձին քանակ չունենք, ունենք սանիտարական և խնամքի հատումներ, վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը ներմուծված ծառեր են»,- ասաց նա:

Գրիգորյանը հայտնեց, որ եղևնիների հատման վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը, յուրաքանչյուր բնապահպանական հնարավոր իրավախախտման դեպքում աշխատակիցները մոտենում են, հարցնում, ուսումնասիրում, տվյալները ստուգում:

  • Կիսվել: