կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վանաձորում ՊՆ զինծառայողի տնակն ամբողջությամբ այրվել է. ընտանիքը, այդ թվում՝ 2 երեխաներ, հայտնվել են դրսում

Վանաձորում ՊՆ զինծառայողի տնակն ամբողջությամբ այրվել է. ընտանիքը, այդ թվում՝ 2 երեխաներ, հայտնվել են դրսում

Լոռու մարզում, այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել. ժամը 10:45-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել է մոտ 80 քմ մակերեսով փայտաշեն տնակը՝ գույքի հետ միասին:բնակելի տան (մոտ 81 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված, փայտե պատերից՝ մոտ 45 քմ, 2 բազկաթոռ, բազմոց, սեղան եւ խոհանոցի պահարան։

Աղբյուրը հայտնում է, որ այրված տան սեփականատերը Գոռ Պապանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 2-ը անչափահաս երեխաներ են։

  • Կիսվել: