Վանաձորցի կինը պարի է հրավիրել վարչապետին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարում է վանաձորցի կնոջ հետ։ Վարչապետը մասնավորապես գրել է.
Երբ վանաձորցի կինը մոտեցավ, սկզբից չըմբռնեցի, թե ինչ է ասում, հետո զարմանքով հասկացա, որ ինձ պարի է հրավիրում:
Շնորհակալ եմ՝ Վանաձորի օրը իսկապես անմոռանալի դարձնելու համար: