երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաղը կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

Վաղը կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը

Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Մենք սպասում ենք ձեզ»,-նշված է գրառման մեջ:

Լույսերի վառման արարողությանը ներկա կլինեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինայնը եւ քաղաքապետ Հայկ Մարությոնը։

  • Կիսվել: