երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տնակներում ապրող տարեցներն ու փոքր երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, իսկ վառելափայտով բարձված մեքենաները պահվում են ոստիկանությունում. Թումասյան

Տնակներում ապրող տարեցներն ու փոքր երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, իսկ վառելափայտով բարձված մեքենաները պահվում են ոստիկանությունում. Թումասյան

«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ «Շիրակ կենտրոնին» հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է ոստիկանություն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են: Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:

Հիմա, խնդրում եմ, կամ բացատրեք ոստիկաններին՝ չխոչնդոտեն վառելափայտի ներկրումը, կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից»:

  • Կիսվել: