երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդն ազատվել է աշխատանքից

Թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդն ազատվել է աշխատանքից

Թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդն ազատվել է աշխատանքից,այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ, իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:

  • Կիսվել: