կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեւոսյան փողոցում լուսադեմին մեքենա է պայթել. կա զոհ

Թեւոսյան փողոցում լուսադեմին մեքենա է պայթել. կա զոհ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել գիշերը ժամը 5-ին Երեւանում։ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը, երթեւեկելով Թեւոսյան փողոցով, մեքենան կայանել է այդ փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից հետո անհայտ հանգամանքներում մեքենան պայթել է:

Պայթյունի հետեւանքով մեկ հոգի մահացել է, իսկ մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության փորձի հատկանիշներով քննություն է ընթանում։

  • Կիսվել: