երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տուլայում տեղադրվել է հայ գեներալ Սարգիս Մարտիրոսյանին նվիրված հուշարձան

Տուլայում տեղադրվել է հայ գեներալ Սարգիս Մարտիրոսյանին նվիրված հուշարձան

Տուլայում տեղադրվել է հուշարձան՝ ի հիշատակ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Սարգիս Մարտիրոսյանի, տեղեկացնում է «Тульские известия»-ն:

Նշվում է, որ 1941թ. դեկտեմբերին 340-րդ հրաձգային դիվիզիան՝ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանի հրամանատարությամբ, մասնակցություն է ունեցել Ալեքսինի շրջանի ազատագրման մարտերին: Մարտերի ժամանակ դիվիզիան ոչնչացրել է շուրջ 3000 հիտլերականի: Նրանց ուժերով ազատագրվել է 35 բնակավայր: Ճակատամարտում դիվիզիան տվել է 256 զոհ, 690 վիրավոր: Անհետ կորել է 35 մարդ:

Սարգիս Մարտիրոսյանը խորհրդային ռազմական գործիչ է, Ուկրաինայի 1-ին ռազմաճակատի 52-րդ բանակի 73-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ: 1941-ի հունիսից Երկրորդ աշխարհամարտի ճակատներում Մարտիրոսյանը եղել է 340-րդ հրաձգային դիվիզիայի, այնուհետև՝ կորպուսի հրամանատար: Նա մասնակցել է Արևմտյան Ուկրաինայում պատերազմի առաջին շրջանի պաշտպանական մարտերին, Մոսկվայի մարտին, Օստրոգոժ-Ռոսոշանսկի գործողությանը, Կուրսկի ճակատամարտին: Մարտիրոսյանին շնորհվել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Լենինի, Կարմիր դրոշի, Սուվորովի 2-րդ աստիճանի և այլ շքանշաններ:

  • Կիսվել: