երեքշաբթի, փետրվար 25
25 / 2 / 2020
Ճանապարհներին փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

Ճանապարհներին փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 14-ի ժամը 09:00-ի դրությամբ երթեւեկությունն աստիճանաբար վերականգնվում է:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն, փակ է նաեւ Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:

Փետրվարի 13-ի ժամը 09:00-ից փետրվարի 14-ի ժամը 09:00-ն ՀՀ տարածքում տեղակայված հենակետերում ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացնող ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ.

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 տրանսպորտային միջոցի արգելափակման դեպք: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել տրանսպորտային միջոցը եւ օգնություն ցուցաբերվել 6 ուղեւորի:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ի մոտակայքում (Սարավան գյուղի մոտ) տեղակայված Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել է 1 ճանապարհատրանսպորտային պատահարի դեպք՝ շինանյութով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Հրշեջ-փրկարարների կողմից վարորդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն մինչ Վայքի բժշկական կենտրոն հոսպիտալացումը: Վթարված ավտոմեքենայի հետագա հսկողությունը հանձնվել է դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում տեղակայված Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից սպասարկվել են արգելափակման դեպքեր: Հրշեջ-փրկարարների կողմից արգելափակումից դուրս է բերվել 20 տրանսպորտային միջոց եւ օգնություն ցուցաբերվել 65 ուղեւորի:

Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի եւ Թորոսգյուղ-Վարդաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում տեղակայված հենակետերում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարների կողմից եւ շարունակվում են իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ:

ԱԻ նախարարությունը մեկ անգամ եւս հորդորում է պահպանել զգոնություն ու շարունակել երթեւեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից եւ ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:

  • Կիսվել: