կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհը մարվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ Թբիլիսյան խճուղում այրվում է պահածոների գործարանի պահեստը, հրդեհն ընդգրկել է 6000-7000 քառակուսի մետր տարածք, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայրում  աշխատել են 14 մարտական հաշվարկ, 2 սանդուղք եւ  օժանդակ խմբեր:

Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: