ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տավուշում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու Mitsubishi-ն. 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Տավուշում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու Mitsubishi-ն. 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 մարդ, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցները, իսկ 2-ին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Ավտոմեքենաները, որոնք վերածվել էին մետաղե ջարդոնի, քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: