ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տավուշի «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է․ Մարզպետ

Տավուշի «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է․ Մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։

«Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը։

  • Կիսվել: