կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տաշքենդում սպանվել է դիզայներ, խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանը

Տաշքենդում սպանվել է դիզայներ, խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանը

Տաշքենդում սպանվել է հայտնի դիզայներ և խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանը, տեղեկացնում է uz.sputniknews.ru -n: Այս տեղեկատվությունը հաստատել է աղբյուրը: Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Նարիման Գրիգորյանը 2015-ին արժանացել է «Տարվա առաջխաղացում» և  2017-ին «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» կոչումներին, մասնակցել է Fashion Week-ի և միջազգային ցուցադրությունների, նաև մրցույթների ու փառատոների: Նա համանուն  ապրանքանիշի հիմնադիրն է։ 2018-ին բացել է հարսանեկան զգեստների իր ցանցն ու «bride by NG» սալոնը:

  • Կիսվել: