շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Տարվա ամենահազվագյուտ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է հազվադեպ հիվանդությունների օրը

Տարվա ամենահազվագյուտ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է հազվադեպ հիվանդությունների օրը

Հազվադեպ հիվանդությունների օրը գլոբալ շարժում է, որն ուղղված է հնարավորությունների, ախտորոշման և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ ամեն տարի այն նշվում է փետրվարի 28-ին կամ նահանջ տարիներին՝ 29-ին, տարվա ամենահազվագյուտ օրը։

Հազվադեպ հիվանդությունների օրն իր հիմնադրումից ի վեր՝ 2008 թվականից, կարևոր դեր է խաղացել հազվագյուտ հիվանդություններով մարդկանց միջազգային համայնքի կառուցման գործում։
Հայաստանը ևս 2012 թվից ի վեր մասնակցում է այս գլոբալ շարժմանը․ Յոլյան կենտրոնում իրականացվում են օրվան նվիրված տարատեսակ սեմինարներ և միջոցառումներ։

  • Կիսվել: