հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Տարոն-Ավիա»-ն որոշել է գործունեությունը դադարեցնել

«Տարոն-Ավիա»-ն որոշել է գործունեությունը դադարեցնել

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ` թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում` գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է:

  • Կիսվել: