երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով

Տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով

Երեւանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երեւում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։

«Բրաբուսի»  համարանիշներն են՝ 010 DO 10 եւ այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Բրաբուսի» վարորդը 48-ամյա Գրիգոր Ալբերտի Սիմոնյանն է: Նա հաշվառված է Երեւան քաղաքի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 11 շենքում, սակայն փաստացի բնակվում է Օրբելի փողոցի 65 շենքում:

  • Կիսվել: