Թանգարանները մինչև 18 տարեկանների համար կլինեն անվճար
Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում:
2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.
Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00)
Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00)
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Մարտիրոս Սարյանի տուն թանգարան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հովհաննես Թումանյանի թանգարան
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարան
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)»,-գրում է նախարարը: