Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահ
Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար: Այս որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում որպես դասախոս, Գեոդեզիայի ամբիոնի վարիչն է, երկար տարիներ ոլորտում մասնագիտական գործունեություն է ծավալել:
Նա վստահեցրեց, որ կարճ ժամանակահատվածում կադաստրի ոլորտում շոշափելի փոփոխություններ կլինեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կադրային բանկի միջոցով: