շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Հայաստանի տարածքում, փետրվարի 24-ի ժամը 18:10-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Սարավան - «Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում սպասվում է բուք, հատկապես լեռնային գոտիներում, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: