երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանցիները մնացել են Ստամբուլի օդանավակայանում

Հայաստանցիները մնացել են Ստամբուլի օդանավակայանում

Թուրքական AtlasGlobal ավիաընկերության չվերթների հանկարծակի դադարեցման հետևանքով դեպի Երևան վերադարձող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են Ստամբուլի օդանավակայանում և ուղիներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։

Ավիրաընկերությունը նոյեմբերի 26–ի երեկոյան տարածած հայտարարության մեջ նշել էր, որ եղաչկված թռիչքների տոմսերի գումարները հետ են վերադարձվելու, սակայն նոյեմբերի 27–ին հայաստանյան տուրգործակալներին չի հաջողվել  կապ հաստատել AtlasGlobal–ի գրասենյակի հետ և պարզաբանումներ ստանալ, թե ինչպես են վաճառված տոմսերը հետ վերադարձնելու և ինչպես են արդեն Ստամբուլում գտնվող հայ ուղևորները վերադառնալու։

Նշենք, որնոյեմբերի 26–ից դեկտեմբերի 21–ը չվերթները դադարեցնելու մասին  AtlasGlobal–ն չի տեղեկացրել  ավիատոմսեր վաճառող գործակալություններին։

Ըստ տեղեկությունների՝ ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարի հարազատ եղբորը։

  • Կիսվել: