երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ․ եղանակը՝ առաջիկա օրերին

Ուշադրություն
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված  19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևան քաղաքում՝
Մարտի  20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 19-ի ցերեկը 20-ի գիշերը նաև մառախուղ։ Մարտի  20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի  20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

  • Կիսվել: