երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան

Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։ Այս մասին գրառում է արել ԱԻՆ հիդրոմետ ծառայությոն օդերևութաբանության կենտրոնի պետ Գագաիկ Սուրենյանը։ 

Նա, մասնավորապես, գրել է․ «Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մազրերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի։»

  • Կիսվել: