երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024

Գյուղացիները բողոքում են սպանդանոցային մորթի պահանջի դեմ

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել անասնապահները։ Նրանց խոսքով կառավարությունը պահանջում է անասունի մորթն իրականացնել սպանդանոցում,  բայց միջոցներ չի հատկացնում։

«Իրենք հաշվե՞լ են, թե սա գյուղացու վրա ինչքա՞ն է նստում։ Սպանդանոցը 20 հազար դրամ է պահանջում սպանդանոցը պահանջում մի ցուլիկին մորթելու համար, մի խոզը՝ 8 հազար դրամ»,- ասաց անասնապահներից մեկը և հավելեց, որ ամեն անգամ վճարել չեն կարող։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով էլ խնդիր ա անասունին սպանդանոց հասցնելը։ 

«Խնդիր ունեմ, ունեմ անասուն, որը պիտի վերավաճառեմ, ո՞վ է տանում իմ անասունը։ Անասունին կապում են 6 ամիս կամ 1 տարի, մի ամիս կերակրում ենք, հետո 10 հոգով չենք կարողանում էդ անասունին բռնենք, տեղում մորթենք, դրան ո՞վ է գժվել հասցնի սպանդանոց։ Էդ սիրուն օրենքը գրող տղուն ասում եմ՝ արի ստեղ, տանեմ՝ մի հատիկ անասուն ցույց տամ եւ ձեր սաղ անձնակազմով, եթե կարողանաք էդ ցուլիկին բռնեք տանեք սպանդանոց, ապա թող վաղն այդ օրենքը գործի»։

Ըստ նրա՝ Վայոց Ձորում կա մեկ սպանդանոց, այնտեղ էլ ասում են՝ անասունները փոքր են ու  չեն մորթում։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար

 

  • Կիսվել: