կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 20-ամյա Անահիտ Ե․-ն և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ, վատ զգալու հետևանքով զանգահարել է շտապօգնություն, որից հետո ժամանել է շտապօգնության բժիշկը, որը հետո իրեն տրամադրել է իր անձնական հեռախոսահամարը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում իրեն դիմի։

Մայիսի 4-ին՝ ժամը 21։00-ին, Անահիտ Ե․-ն զանգահարել է բժիշկին և հայտնել, որ իրեն վատ զգում, ու բժիշկը մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ՝ իր սեփական ավտոմեքենայով, ապա Անահիտ Ե․-ին ավտոմեքենայի մեջ կատարել է ներարկում և միացրել է կաթիլային, որից հետո սկսել է «ձեռքերին ազատություն տալ», իբրև թե ստուգում կատարել և քաշել է Անահիտ Ե․-ին իր կողմ, բռնի ուժով համբուրել է, ինչպես նաև բժիշկը թույլ չի տվել ավտոմեքենայից դուրս գալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: