շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շրջակա միջավայրի նախարարը խոսեց Ամուլսարի խնդրից

Շրջակա միջավայրի նախարարը խոսեց Ամուլսարի խնդրից

Ամուլսարի հարցն ինձ համար երկու հարթությունում է գտնվում: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին` պե՞տք է արդյոք շահագործվի Ամուլսարի հանքավայրը։

«Որպես մարդ` ես չեմ դիտարկում որևէ հանքավայր որպես Հայաստանի երկարատև զարգացման հիմք։ Իսկ որպես նախարար ես պետք է նշեմ, որ կառավարությունն ավելի վաղ, այս իշխանափոխությունից առաջ, մի քանի արտոնագրեր է տվել «Lydian Armenia» ընկերությանը»,-ասաց նախարարն ու հավելեց. «Պետք է ստուգել «Էլարդ» ընկերության կողմից արված բոլոր եզրակացությունները: Եթե անհամապատասխանությունները հաստատվեն, դրանք կարող են փոխել իրադրությունը հանքավայրի հետ կապված»։

  • Կիսվել: