ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Շրի Լանկայում փղերի մահվան ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Շրի Լանկայում փղերի մահվան ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

 Շրի Լանկայում  անցյալ տարվա ընթացքում գրանցվել է փղերի ռեկորդային թվով մահացություն: 2019թ․  ընթացքում  երկրում զոհվել է 361 փիղ։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Ըստ աղբյուրի՝ 1948թ․ Շրի Լանկայում անկախության հռչակումից հետո սա փղերի մահվան ամենաբարձր ցուցանիշն է։  Շրի Լանկայում հաշվվում է 7500 փիղ, և բնապահպան Սաջիվ Չամիկարի խոսքերով՝ դրանց մահվան 85 տոկոսի պատճառը մարդկանց գործողություններն են։

Շրի Լանկայում փղերին երկրում պաշտում են, սակայն սակայն որոշ ֆերմերներ նրանց վնասատու են համարում և երբեմն էլեկտրական ցանկապատեր, թույն եւ պայթուցիկ է օգտագործում փղերին սպանելու համար։

 
 

 

  • Կիսվել: