երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ հարկերը չվճարելու պատճառով

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ հարկերը չվճարելու պատճառով

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ հայտարարագիր է ներկայացրել շոու-բիզնեսի տասը ներկայացուցիչ։

Հովհաննիսյանը նշեց, որ որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայումս նախաքննության ընթացքում են։ ՊԵԿ տեղակալը, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են նրանք, և քանի գործ է հարուցվել։

  • Կիսվել: