կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շատ սպասում էի, որ որևէ մեկը կառավարությունից կգար Յուրայի ֆիլմին․ Անահիտ Բախշյան

Շատ սպասում էի, որ որևէ մեկը կառավարությունից կգար Յուրայի ֆիլմին․ Անահիտ Բախշյան

Ազգային ժողովի բակում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարգանքի տուրք մատուցելու ժամանակ  այս օրն ԱԺ-ում զոհված ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի կինն՝ Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչու վերջինս չի եկել ամունսուն նվիրված ֆիլմին։

«Շատ սպասում էի, որ որևէ մեկը կառավարությունից կգար Յուրայի ֆիլմին» - ասաց նա, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ երկրում չի եղել։

Բախշյանը նույն հարցով դիմեց նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝  «Ալեն, ինչո՞ւ չեկար», -հետաքրքրվեց նա, ինչի ԱԺ փոխմախագահը ժպիտով պատասխանեց։

 

  • Կիսվել: