երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սեյսմիկ կայանները ոչինչ չեն գրանցել. Ցոլակյան

Սեյսմիկ կայանները ոչինչ չեն գրանցել. Ցոլակյան

Այսօր՝ ժամը 20-ին մոտ, «911»-ը  ահազանգ է ստացել «Դալմա մոլից», որ այնտեղ իբր ինչ-որ ցնցումներ են զգացվում: Այս մասին «Ազատությանն» ասել է  արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշել է. «Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա»:

Նախարարը հայտնել է նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի: Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երկրաշարժի վտանգի ահազանգով «Դալմա մոլից» մարդկանց տարհանում են:

  • Կիսվել: