երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը կայացել է արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր հարսանիքը: Փեսացուն դատախազության համակարգից է: Ծանոթացել են ասպիրանտուրայում ուսանելու տարիներին:

Հարսանիքը տեղի է ունեցել Prime Hall համալիրում, պսակադրության արարողությունը՝ Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Մեր տեղեկություններով՝ նախկին եւ ներկա պաշտոնյաներ չեն մասնակցել: Նվագել է Երվանդ Երզնկյանի նվագախումբը, երգել են այսօր ամենապահանջված երգիչներ Գարիկն ու Սոնան, Արամեն եւ Անդրանիկ Սարկավագը՝ «Գաթա» բենդով: Հարսանիքի հանդիսավարներն են եղել «Արմքոմեդիի» Սերգեյը եւ Woman`s Club-ի Տոման:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

  • Կիսվել: