շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սարալանջի ճանապարհին հրդեհ է բռնկվել որպես շարժական «վուլկանիզացիա» օգտագործվող Ford մակնիշի ավտոմեքենայում

Սարալանջի ճանապարհին հրդեհ է բռնկվել որպես շարժական «վուլկանիզացիա» օգտագործվող Ford մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Մինչ հրշեջների ժամանումը «Ford Transit» մակնիշի, որպես շարժական «վուլականիզացիա» օգտագործվող ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և «Volkswagen ID 6»-ի վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի՝ ներսում գտնվող իր ողջ գույքով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շարժական «վուլկանիզացիան» ժամանել էր «Volkswagen»-ի վարորդի կանչով, քանի որ ճանապարհին եղած փոսերի պատճառով «Volkswagen»-ի առջևի անվահեծանը վնասվել էր ու վարորդը զանգահարել էր շարժական «վուլականիզացիա», ովքեր ժամանել էին ու դեռ աշխատանքները չսկսած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ու այն արագ տարածվել։Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

 

  • Կիսվել: