երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սահմանվել է հերթապահություն. ՊԵԿ

Սահմանվել է հերթապահություն. ՊԵԿ

Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և  սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը սահմանվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը:

 

 

  • Կիսվել: