շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական եկեղեցու մոտ «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին

Ռուսական եկեղեցու մոտ «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա Վարդանիկ Ա․-ն իր վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:

Վրաերթից հետո «КамАЗ»-ը բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: