շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուս դիվանագետներն այցելել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Արշալույս Թադևոսյանին

Ռուս դիվանագետներն այցելել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Արշալույս Թադևոսյանին

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուս դիվանագետներն այցելել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Թադևոսյանին, հայտնում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը և Ռուսական տան ծրագրի համակարգող Լյուդմիլա Աղախանյանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշալույս Ավանեսովնա Թադևոսյանին»,- ասվում է ՌԴ դեսպանատան Telegram ալիքում։

Նշվում է, որ վետերանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Արշալույս Ավանեսովնայի մոտ հավաքվել էր նրա մեծ ու ընկերասեր ընտանիքը։ Հարազատ մթնոլորտում մի բաժակ թեյի շուրջ հարազատները պատմում էին իրենց սիրելի մոր և տատիկի հերոսական անցյալի, երեխաների ու թոռների հանդեպ նրա ակնածալից վերաբերմունքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: